Չնայած կենսաթոշակային ոլորտում թույլ տված ֆինանսական մեքենայություններին, ոչ միայն կենսաթոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը չպատժվեց, այլև մինչ օրս լուծված չէ դուրս գրված կրկնակի կենսաթոշակների վերադարձման հարցը։ Ըստ սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի, արդարադատության նախարարությանը հանձնարարված է մշակել մեխանիզմներ դրանց վերադարձման համար։ Հիշեցնենք, որ խոսքը մոտ 74 մլն դրամի մասին է։ Համաձայնեք, Հայաստանի պես «դեմոկրատ» պետություն «աշխարհը չունի». ո՞ր երկրում աչք կփակեն նման մեքենայության վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ